Ամբակում Գրիգորյանը՝ ՔԿԾ պետի առաջին տեղակալ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մայիսի 25-ին հրաման է ստորագրել՝ նշանակում կատարելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի՝ 2023 թվականի մայիսի 24-ի թիվ Ե 40/10-2631 գրությամբ ներկայացված առաջարկությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
Ամբակում Սեյրանի Գրիգորյանին 2023 թվականի մայիսի 26-ից նշանակել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ»,-նշվում է հրամանում: