Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիկինը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձի՝ Հանրապետության տոնի առիթով այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր, տեղեկանում ենք Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Սերգեյ Կոպիրկինի հետ Սարդարապատի հուշահամալիր է այցելել դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ Ռոման Պոլյանովսկին։ Նրանք ծաղիկներ են խոնարհել Սարդարապատի հուշահամալիրում: