Թուրքիայի կենտրոնական մասում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի կենտրոնում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ հաղորդագրության՝ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 8 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են մոտ 1 մլն 65 հազար բնակչություն ունեցող Գազիանթեփ քաղաքից 52 կմ հյուսիս-արևմուտք, եւ մոտ 376 հազար բնակչություն ունեցող Քահրամանմարաշ քաղաքից 24 կմ հարավ-արևելք: