Կանտոնան քննադատել է Ֆրանսիայի ֆուտբոլի մակարդակը
Մարսելի եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան քննադատել է հայրենի երկրի ֆուտբոլի մակարդակը։
«Ֆրանսիական ֆուտբոլը պատմություն չունի. Սա աշխարհի միակ երկիրն է, որտեղ մեկ քաղաքում երկու թիմ չկա։ Կան մարդիկ, ովքեր սիրում են ֆուտբոլը, կան իսկական երկրպագուներ, բայց ոչ այնքան, որ մի քաղաքում երկու ակումբ լինի։ Եվ միգուցե ես ծերուկ եմ, բայց ես նախընտրում եմ աջակցել ֆուտբոլին, որն ունի հոգի, որն ունի մի բան, որը հուզում է ինձ»,- Կանտոնայի խոսքռեր մեջբերում է Le Parisien-ը։
Կանտոնան կարիերան ավարտել է 1997 թվականին։ Ֆրանսիայում նա խաղացել է Օսերում, Մարսելում, Բորդոյում, Մոնպելյեում և Նիմում, փոխանցում է ArmSport.am-ը։