Մանչեսթեր Սիթին ցանկանում է թիմում տեսնել Բավարիայի կիսապաշտպանին
«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմմիխը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է 90min-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Սիթին» մտադիր է տրանսֆերի մեջ ներառել 28-ամյա գերմանացի պաշտպան Ժոաո Կանսելային, ով մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է մյունխենյան ակումբում։ Ինքը՝ Կիմմիխը, հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ «Բավարիայից»։
Այս մրցաշրջանում Կիմմիխն անցկացրել է 46 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է ArmSport.am-ը։