Արտետան հրաժարվել է խոսել Ջակայի ապագայի մասին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հրաժարվել է խոսել կիսապաշտպան Գրանիտ Ջակայի ապագայի մասին։
«Ես չեմ կարող և չեմ էլ պատրաստվում խոսել որևէ խաղացողի ապագայի մասին։ Մենք պետք է ավարտենք մրցաշրջանը, անենք այն, ինչ պետք է անենք, իսկ հետո պլան կազմենք հաջորդ մրցաշրջանի համար»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պրեմիեր լիգայի 37 տուրից հետո «Արսենալը» վաստակեց 81 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Մայիսի 28-ին «զինագործները» կխաղան «Վուլվերհեմփթոնի» հետ, փոխանցում է ArmSport.am-ը։