Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպանը չի ցանկանում հեռանալ թիմից
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը չի պատրաստվում հեռանալ թիմից։
«Ես անհամբեր սպասում եմ հինգ տարի անցկացնելու այստեղ` «Մանչեսթեր Սիթիում»: Ես եկել եմ այստեղ գավաթներ նվաճելու և ֆուտբոլ խաղալու համար, այս մրցաշրջանում չեմ արել այնքան, որքան կցանկանայի. ես հնարավորինս շատ կնախապատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին», – Ֆիլիպսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
27-ամյա անգլիացին «Սիթիին» միացել է «Լիդսից» անցած ամառ, սակայն այս մրցաշրջանում անցկացրած 20 խաղում ընդամենը 503 րոպե է անցկացրել: