Վուչիչը հրաժարական է տվել Սերբիայի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսի 27-ին հայտարարել է, որ հեռանում է իշխող Սերբական առաջադիմական կուսակցության առաջնորդի պաշտոնից և այդ պաշտոնում առաջարկել է երկրի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչի թեկնածությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Tanjug գործակալությունը։
«Առաջարկում եմ Միլոշ Վուչևիչին ընտրել մեր կուսակցության նոր նախագահ: Չեմ կարդա, թե որտեղ և երբ է ծնվել: Գիտեմ, որ նա հենց սկզբից մեզ հետ է եղել, բոլորից լավ գիտի, թե ինչ է կուսակցությունը, գիտեմ, թե որքան է նա սիրում կուսակցությունը: Ես ճանաչում եմ նրա հորը, որը Նովի Սադի լավագույն իրավաբաններից մեկն էր, գիտեմ, թե ինչ լավ ընտանիքից է նա»,- նշել է Վուչիչը՝ դիմելով իր կուսակիցներին: