ԱՄՆ-ում արջի ձագը մտել է տան բակ և հանել աղբը
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաում սև արջի ձագը մտել է Դեյվիդ Օփենհայմերի բակ և հանել նրա աղբը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Metro-ն։
Արջուկին ֆիքսել են տեսախցիկով: Կադրերում երևում է, թե ինչպես է կենդանին, փորձելով սնունդ գտնել, կանգնել հետևի ոտքերի վրա և հետ քաշվելով՝ իր հետևից քարշ տվել աղբամանը։ Հետո ձագը, հասկանալով, որ այն չի կարողանում բացել, հեռացել է։
Կենդանին չի կարողացել բացել աղբամանը՝ այն պատճառով, որ այն ունի հատուկ ամրակներ, որոնք թույլ չեն տալիս արջերին ներս մտնել։
«Այստեղի արջերից շատերը դա արագ են պարզում և չեն փորձում բացել այն: Արջի քոթոթը դեռ չի հասկացել: Դուք կարող եք տեսնել նրան, թե ինչպես է նա քայլում աղբամանի վրայով, կարծես նա պատրաստվում է աղբը հանել», – ասել է Օփենհայմերը:
Տղամարդը հավելել է, որ ավելի վաղ այդ օրը տեսել է կենդանուն մոր և մեկ այլ ձագի հետ։