Սերբիայի նախագահը համազգային հանրահավաք է հրավիրել Կոսովոյի հյուսիսում իրավիճակի սրման կապակցությամբ
Սերբիայի նախագահը Բելգրադում՝ խորհրդարանի շենքի առջև, համազգային հանրահավաք է հրավիրել: Ելույթում Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի Կոսովոյի հյուսիսում իրավիճակի սրման կապակցությամբ:
«Նրանք գիտակցաբար սպասում էին այն օրվան, երբ Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսից զգալի թվով տղամարդիկ կժամանեն Բելգրադ՝ Զվեջանի, Զուբին Պոտոկի և Լեպոսավիչի մունիցիպալ շենքերի վրա հարձակվելու համար։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան այժմ այս ամենը դատապարտում են, բայց ալբանացիներին թույլ են տվել ավարտել գործը»,- ասել է Վուչիչը:
Նա նաև հայտարարել է իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարի պաշտոնից իր առաջիկա հեռանալու մասին:
Ավելի վաղ Վուչիչի հրամանով Սերբիայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության վիճակի։ Կոսովոյում լարվածությունը կտրուկ սրվել է, երբ Հյուսիսային Միտրովիցայում սերբ մեծամասնության բոյկոտի պայմաններում անցկացվել են ընտրություններ, և քաղաքապետ է ընտրվել ալբանացի Էրդեն Ատիչը: Կոսովոյի իրավապահների և սերբ ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել: