Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ 2 հայ զինծառայողները ձերբակալվել են
Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ 2 հայ զինծառայողները ձերբակալվել են և ներգրավվել իբրև մեղադրյալ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման մեղադրանքներով։
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: