Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատի հուշահամալիր. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ մայիսի 28-ին իշխանական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կայցելի Սարդարապատի հուշահամալիր։
Դա նշանակում է, որ դեպի հուշահամալիր տանող ճանապարհը վաղ առավոտից կփակվի, ոստիկաններն ուժեղացված ծառայություն կիրականացնեն, իսկ իշխանական լրատվամիջոցները կցուցադրեն, թե ինչպես է անկախությանը հարգանքի տուրք մատուցում եւ կեղծ հայրենասիրություն ցուցադրում մի անձնավորություն, որն ընդամենը 5 տարում ոչնչացրել է Հայաստանի անկախությունը, տրորել հայ ժողովրդի արժանապատվությունը, անչափելի կորուստներ պատճառել մեզ, իսկ երկիրը հասցրել մի եզրագծի, որի վրա կանգնած էր առաջին հանրապետությունը՝ 1920 թվականին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: