Մենդին կհեռանա Չելսիից
«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառ կհեռանա լոնդոնյան ակումբից։ Այս մասին հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել նոր բարձր մակարդակի դարպասապահի, որը կարող է դառնալ թիմի անվիճելի համար մեկը, սակայն դրա համար անհրաժեշտ է բաժանվել ներկայիս երկու դարպասապահներից մեկից՝ Կեպա Արիզաբալագայից կամ Էդուարդ Մենդիից։
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են 2025 թվականին, ուստի ակումբը նախատեսում է լավ գումար վաստակել դարպասապահներից մեկից բաժանվելով։ Ենթադրվում է, որ Կեպայի բարձր աշխատավարձը լուրջ խոչընդոտ է նրա այլ ակումբ տեղափոխվելու համար, ուստի Մենդին հաջորդ ամառ դառնում է վաճառքի առաջնահերթ թիրախ: «Չելսին» կարծում է, որ Մենդիի ելույթը լոնդոնցիների կազմում Չեմպիոնների լիգայի հաղթական մրցաշրջանում նրա նկատմամբ հետաքրքրություն կառաջացնի եվրոպական բարձրակարգ ակումբների կողմից:
Մենդին լոնդոնյան ակումբում է 2020-ից։