Թուրքիայում մեկ տարվա ընթացքում 1 տոննայից ավել ոսկի է ներմուծվել
Արևմտյան երկրների՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի ավանդական ոսկու արտահանումների հիմնական ուղղությունները փոխվել են՝ ուղղվելով դեպի Թուրքիա, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ինչպես փոխանցում է Reuters-ը, Թուրքիան մեծ դեր է խաղացել ռուսական ոսկու առևտրի գործում։ Թեև ոչ ռուսական ընկերություններից ոչ մեկը մի քանի տոննայից ավելի ոսկի չի տեղափոխել Թուրքիա, համաձայն մաքսային տվյալների՝ 2022-ի փետրվարի 24-ից մինչև 2023-ի մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվել է ավելի քան 1 տ․ ռուսական ոսկի։
Ըստ արձանագրությունների՝ այս առևտրին ընդհանուր առմամբ մասնակցել է 8 ընկերություն։ Հաղորդում է Ermenihaber.am-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։