Երևանի քաղաքապետարանն իր հարկի տակ էր հյուրընկալել «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտներին
Երևանի քաղաքապետարանն իր հարկի տակ էր հյուրընկալել «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտներին: Ավանդույթի համաձայն՝ ավարտական դասարանների աշակերտները վերջին դասը նշանավորել ու կրթօջախին հրաժեշտ են տվել ցուցահանդեսով:
Աշխատանքները կրել են «Ես չեմ եղել Փարիզում» խորագիրը՝ նվիրված հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիային։
Ցուցահանդեսն ուղեկցվել է երաժշտական բեմադրությամբ, հնչել են Ազնավուրի երգերը: