Ժամը 18:00-ի դրությամբ՝ հատուկ տարածքներ է տեղափոխվել 102 մեքենա. 93-ի ղեկին անչափահաս է եղել
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Մայիսի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է` միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել: