Լեգենդար Մայքլ Ջորդանի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է ֆանտաստիկ գնով
ԱՄՆ-ի հավաքականի նախկին բասկետբոլիստ Կառլ Մելոունն աճուրդի է հանել 1992թ. Օլիմպիական խաղերի Լիտվայի թիմի դեմ կիսաեզրափակիչ մրցավեճի իր թիմակիցների մարզաշապիկներն ու մարզակոշիկները, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է NBC-ն։
Բոլոր խաղացողների մարզաշապիկների ու մարզակոշիկների վրա եղել են նրանց ստորագրությունները։ Լեգենդար Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է 3,03 մլն դոլարով, իսկ մարզակոշիկները՝ 420 հազար դոլարով։
Մելոունը վաճառել է նաև Լարի Բյորդի (360 հազար դոլար), Մեջիք Ջոնսոնի (336 հազար), Չարլզ Բարքլիի (230 հազար), Դևիդ Ռոբինսոնի (116 հազար), Քլայդ Դրեքսլերի (91 հազար), Սքոթի Պիպենի (80 հազար) մարզաշապիկները։ Մելոունն իր մարզաշապիկը վաճառել է 59 հազար դոլարով:
Հիշեցնենք, որ բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը հաղթել էր 1992թ. Օլիմպիական խաղերում: