Կարեն Խաչանովը կմասնակցի «Ռոլան Գարոսին»
Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» կմեկնարկի առաջին շրջանից:
26-ամյա թենիսիստն ուժերը կչափի աշխարհի 64-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Կոստան Լեստյենի հետ:
Կարեն Խաչանով – Կոստան Լեստյեն հանդիպումը կկայանա մայիսի 28-ին: