Տաղավարներն ապամոնտաժեք. այստեղով Հովիկ Աղազարյանն է անցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ ունեցած ընդհարումից հետո հետամուտ է եղել այդ փողոցից առեւտրի երկաթյա տաղավարներն ապամոնտաժելու հարցում։ Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ մի քանի օրից ամբողջությամբ կավարտվի ապամոնտաժման գործընթացը, եւ փողոցը կդառնա անվտանգ` վարորդների եւ ուղեւորների համար։
Հիշեցնենք, որ մարտին Աղազարյանը կնոջ հետ ավտոմեքենայով անցնելիս էր եղել նշված փողոցով, տեսնելով խցանումը եւ դրա պատճառ հանդիսացած փողոցային առեւտուրը, իջել էր մեքենայից եւ վեճի բռնվել կարտոֆիլ վաճառող երիտասարդի հետ, քաշքշուկ էր տեղի ունեցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: