Աշխարհի լավագույն ակումբները․ Ֆիգուն՝ Ռեալի և Բարսայի մասին
Լուիշ Ֆիգուն «Ռեալին» և «Բարսելոնային» անվանել է աշխարհի լավագույն ակումբները։
«Աշխարհի երկու լավագույն ակումբները։ Նրանք վայելում են համաշխարհային հեղինակություն և մեծ թվով երկրպագուներ ունեն։
Իմ բախտը բերել է, որ երկուսում էլ խաղացել եմ»,- Պորտուգալիայի նախկին կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում AS-ը։
Ֆիգուն «Բարսելոնայում» խաղացել է 1995-2000 թվականներին՝ մինչ «Ռեալ» տեղափոխվելը։ Նա մադրիդյան ակումբում խաղացել է մինչև 2005 թվականը, փոխանցում է ArmSport.am-ը։