Հեծանվորդը բախվել է արջին և ողջ է մնացել
Կանադայի բնակիչը Բրիտանական Կոլումբիա նահանգի արգելոցում հեծանիվ վարելիս բախվել է արջի, կարողացել է ինքնուրույն դուրս գալ արահետից և ողջ է մնացել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NS News-ը։
30-ամյա Քևին Միլները Լոուեր Սեյմուր վայրի բնության ապաստարանում իջնելիս է եղել անտառային ճանապարհով, երբ հանդիպել է արջին: Տղամարդը շրջադարձին հանդիպել է արջին և շրջվելու փոխարեն նախընտրել է զգուշորեն շրջանցել նրան։ Բայց գիշատիչը որոշել է անցնել ճանապարհը հենց այն պահին, երբ Միլները մոտեցել է նրան։
Բախումից հետո հեծանիվը թռել է արջի վրայով և ընկել գետնին, իսկ կենդանին անհետացել է անտառում։ Արդյունքում կանադացին վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ թիակի կոտրվածք։ Միլներին օգնել են այլ հեծանվորդներ, ովքեր ականատես են եղել միջադեպին: Նրանցից երկուսը գնացել են բջջային կապի կետ փնտրելու, որպեսզի շտապօգնություն կանչեն։ Մեկ ուրիշը մնացել է տուժողի կողքին՝ նրան աջակցելու։