Ռեալին առաջարկել են ձեռք բերել Հարի Քեյնին
Մադրիդի «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է Cadena SER-ը:
Աղբյուրի համաձայն՝ անգլիացին խնդրել է լոնդոնյան ակումբի ղեկավարությանը բաց թողնել իրեն այլ ակումբ։
Նշվում է, որ «Ռեալից» դեռ որոշում չեն կայացրել։
Այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը, փոխանցում է ArmSport.am-ը։