Իսպանիայում թալանել են Ջասթին Կլյուվերտի տունը․ տուժել է ֆուտբոլիստի ընկերուհին
Իսպանիայում թալանել են «Վալենսիայի» եզրային հարձակվող Ջասթին Կլյուվերտի տունը, հայտնում է ABC-ն։
Նշվում է, որ երեք հոգի ներխուժել են «Վալենսիայի» արվարձանում գտնվող տուն։ Հարձակման արդյունքում տուժել է խաղացողի ընկերուհին, ով այդ պահին վերադարձել է շան հետ զբոսանքից և անջատել անվտանգության համակարգը։
Սպառնալիքների ներքո կողոպտիչները տնից հանել են մոտ 16000 եվրո արժողությամբ ժամացույցներ, զարդեր ու հագուստ։ Ըստ Marca-ի, կողոպտիչներն ընդհանուր առմամբ 200 հազար եվրոյի իրեր և գումար են թալանել։
Կլյուվերտն այդ ժամանակ թիմի հետ էր Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ արտագնա խաղին պատրաստվելու համար, փոխանցում է ArmSport.am-ը։