Պետդուման հայտարարել է Ռուսաստանում սեռափոխության անթույլատրելիության մասին
Ռուսաստանում սեռափոխությունը նույնպես անթույլատրելի է, ինչպես և «ԼԳԲՏ պատմությունները», սա առանցքային դիրքորոշում է սեռափոխությունն արգելող օրինագծի վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Սուլթան Համզաևը:
Ավելի վաղ Դումայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանձնարարել է օպերատիվ կերպով լրամշակել առանց վիրահատության սեռափոխությունն արգելելու նախաձեռնությունը՝ հաշվի առնելով պատգամավորների առաջարկները և այն մտցնել Պետդումա:
«Կա ճիշտ դիրքորոշում, այն առանցքային է. սեռի փոփոխությունը մեր երկրում նույնպես անթույլատրելի է որպես ԼԳԲՏ պատմություն»,-ասել է Համզաևը:
Նա նշեց, որ օրինագիծը լրամշակման փուլում է։ Խամզաևի խոսքով՝ «Յուրաքանչյուր պատգամավոր պետք է հնարավորություն ունենա ոչ միայն քվեարկելու, այլև սատարելու օրենքին»։
Նրա խոսքով՝ ճիշտ կլինի, եթե այս «կարևոր» օրինագիծը կոլեկտիվ ներկայացվի, «ինչպես եղավ ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքի դեպքում»։