Պուտինը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մակարդակը
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կառուցվում են իրավահավասարության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, եթե խոսենք երկկողմանի հիմքի մասին, բարձր մակարդակի վրա են, աստիճանաբար զարգանում են հավասարության սկզբունքներով՝ հաշվի առնելով միմյանց շահերը»,- ասաց նա։
Պուտինը հիշեցրել է Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունը։ «Դուք գիտեք մեր վերաբերմունքը այս քաղաքական գործչի՝ Խորհրդային Միության, անկախ Ադրբեջանի նկատմամբ: Նա ականավոր քաղաքական գործիչ է, միավորող գործիչ մեր երկրների պատմության մեջ»,- ասել Է Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանում արժանապատվորեն նշել են իր հոբելյանը։