Պիկեն պատրաստվում է ամուսնանալ
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն, ըստ երևույթին, պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Կլարա Չիայի հետ, որի համար նա բաժանվել է Շակիրայից՝ երգչուհու հետ 12 տարվա հարաբերություններից հետո։
Vanitatis-ը հայտնել է, որ ուրբաթ օրը Պիկեին և Չիային նկատել են Բարսելոնայի կենտրոնում գտնվող Rabat ոսկերչական խանութում։ Այնտեղ նրանք կանգ են առել ժամացույցով ցուցափեղկի մոտ, երբ աշխատակիցներից մեկը մոտեցել է զույգին և հարցրել նրանց գնած մատանու մասին։ Պիկեն պատասխանել է, որ այն արդեն հարմարեցնում են աղջկա մատի չափսին։
Հենց այս երկխոսությունն էլ ստիպել է ԶԼՄ-ներին ենթադրել, որ Պիկեն և Չիան կարող են շուտով ամուսնանալ: Պիկեն երկու երեխա ունի Շակիրայից, սակայն նախկին ֆուտբոլիստն ու փոփ-դիվան ամուսնացած չեն եղել։