Վահե Ղազարյանը կգործուղվի Վիլնյուս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մայիսի 25-ին Վահե Ղազարյանը կգործուղվի Վիլնյուս։
Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը
«1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին 2023 թվականի հունիսի 11-14-ը գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)՝ երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Վահե Ղազարյանի՝ Լիտվայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին՝ միջծրագրային վերաբաշխման միջոցով։
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»: