Այսօր Պետրոս Դուրյանի հիշատակի օրն է
ՄշակույթԱյսօր նշվում է Պետրոս Դուրյանի հիշատակի օրը: Դուրյանը ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին: Հայ բանաստեղծ է, դրամատուրգ, մի շարք թարգմանությունների հեղինակ: Դուրյանից մեզ է հասել 39 բանաստեղծություն, որոնցից 26-ը գրված են 1871–ին։ 1871-ի սկզբներին Դուրյանի մոտ առաջ են գալիս հիվանդության առաջին ախտանշանները: Թոքախտը վերջնականապես սպառնում էր խլել նրա կյանքը: Սկզբում Դուրյանն անտեսում էր հիվանդությունն ու շարունակում էր ստեղծագործել: Բայց հիվանդությունը հաղթում է Դուրյանին և 1872-ի հունվարի 21-ին բանաստեղծը կնքում է իր մահկանացուն: