Զանգվածային հրաձգություն և դանակահարություն ճապոնիայում. կա 3 զոհ
Ճապոնիայի Նագանոյի պրեֆեկտուրայում տղամարդը որսորդական հրացանով և դանակով սպանել է 1 կնոջ և ոստիկանության 2 սպայի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է NHK հանրային մեդիա ընկերությունից, դեպքը տեղի է ունեցել Նականո քաղաքում:
Ըստ ոստիկանության՝ տղամարդը դանակահարել է կնոջը, իսկ երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, նա կրակ է բացել նրանց ուղղությամբ՝ սպանելով երկուսին: Եվս 1 մարդ վիրավոր է:
Տղամարդը դեռ գտնվում է քաղաքի շենքերից մեկում: Իշխանությունները մոտակա շենքերի բնակիչներին հորդորել են մնալ տանը, քանի որ տղամարդն, ամենայն հավանականությամբ, դեռ զինված է:
CNN-ը հաղորդում է, որ 125 մլն բնակչություն ունեցող Ճապոնիայում 2018 թ.-ին հրազենի կիրառումից սպանվել է 9 մարդ, մինչդեռ ԱՄՆ-ում նույն տարում հրաձգություններից զոհվել է 39 740 մարդ: