Արմեն Դանիելյանը չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Ազգային ժողովի կողմից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր է ընտրվել Ելիզավետա Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Արսեն Նիկողոսյանի և Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունները։
ԱԺ փակ, գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 67-ը. Արմեն Դանիելյան և Արսեն Նիկողոսյան՝ կողմ 0, Էլիզավետա Դանիելյան՝ կողմ 67։
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է ընտրվել Լիզա Գրիգորյանը։
ԲԴԽ-ն այդ պաշտոնում առաջադրել էր Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի և Կարեն Թումանյանի թեկնածությունները։ Քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 67-ը. Կարեն Աղաջանյան և Կարեն Թումանյան՝ կողմ 0, Լիզա Գրիգորյան՝ կողմ 67։