Արևմուտքը չհայտարարված պատերազմ է մղում Ռուսաստանի և Բելառուսի դեմ. Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բելառուսի իր գործընկեր Վիկտոր Խրենինի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը չհայտարարված պատերազմ է սանձազերծել Մոսկվայի և Մինսկի դեմ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Այսօր մենք միասին դիմադրում ենք հավաքական Արևմուտքին, որն, ըստ էության, չհայտարարված պատերազմ է մղում մեր երկրների դեմ», - ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի ռազմական գործունեությունն առավելագույն ագրեսիվ ուղղվածություն է ձեռք բերել»:
«Համալիր միջոցառումներ են իրականացվում Արևելյան Եվրոպայում Դաշինքի միացյալ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար: Միութենական պետության սահմանների մերձակայքում տեղակայվում են լրացուցիչ զորակազմեր և ռազմական ենթակառուցվածք, ակտիվացվում է ուսումնամարտական և հետախուզական գործունեությունը», - հավելել է Սերգեյ Շոյգուն: