Մարտիրոսյանը և Սևյանը Շարժայի շախմատային մրցաշարի առաջատարներից են
Հայ գրոսմայստերները շարունակում են մնալ Շարժայի մրցաշարի առաջատարների թվում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջազգային մրցաշարի 8 տուրերից հետո Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը 5,5-ական միավորով 8 առաջատարների թվում են:
Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը ունեն 4,5-ական, Սամվել Տեր-Սահակյանը` 3,5 միավոր:
Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն կեզրափակվի մայիսի 25-ին: Մրցաշարը բաղկացած է 9 մրցափուլից: