«Ինտեր»-ը երկրորդ տարին անընդմեջ Իտալիայի գավաթակիրն է
Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթողը երկրորդ տարին անընդմեջ Միլանի «Ինտեր»-ն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ինտեր»-ը մրցեց «Ֆիորենտինա»-ի հետ և առավելության հասավ 1:2 հաշվով: «Ինտեր»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, իսկ «Ֆիորենտինա»-ի միակ գնդակը խփեց Նիկոլաս Գոնսալեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ստացած վնասվածքի պատճառով։
«Ինտեր»-ը դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 10-ին կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
«Ինտեր»-ը 9-րդն անգամն է դառնում Իտալիայի գավաթակիր և երկրորդ տարին անընդմեջ: