Արփինե Հովհաննիսյանը տեւական ընդմիջումից հետո կրկին ակտիվանում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը տեւական ընդմիջումից հետո կրկին փորձում է ակտիվանալ։
Նա սկսել է հարցազրույցներ տալ, իսկ հունիսի 2-4-ը, որպես դասընթացավար, մասնակցելու է Ծաղկաձորում «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կազմակերպելիք դասընթացին՝ լրագրողների եւ մեդիաոլորտի աշխատակիցների համար։ Թեման վերաբերում է ատելության խոսքի տարածումը կանխելուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: