Վաշինգտոնը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կարգավորումը հնարավոր է
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով բանակցություններին` անկախ այն հանգամանքից, թե որ երկրում են շփումները տեղի ունենում: Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
«Մենք աջակցում ենք այդ բանակցությունների անցկացմանը` կարևոր չէ` Վաշինգտոնում է այն, ինչպես նախորդ ամիս, Բրյուսելում, ինչպես մի քանի շաբաթ առաջ, թե աշխարհի ցանկացած անկյունում: Կարևորն այն է, որ կողմերը շարունակեն խոսել միմյանց հետ»,- ասել է նա` անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների` Մոսկվայում նախատեսված հանդիպմանը:
Միլլերը նշել է, որ Վաշինգտոնն աջակցում է կողմերի միջև ուղիղ բանակցություններին և հավատում, որ վիճելի հարցերի կարգավորումը հնարավոր է: