Տեբասը ներողություն է խնդրել Վինիսիուսի վերաբերյալ գրառման համար
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը ներողություն է խնդրել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորից՝ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Վալենսիայի» հետ սկանդալային խաղից հետո (0:1) կատարած գրառման համար։
Խաղի ընթացքում Վինիսիուսը ենթարկվել է ռասիստական բռնությունների։ Դրանից հետո բրազիլացին քննադատել է Լա Լիգայի ղեկավարությանը։ Տեբասը պատասխանել է, որ Վինիսիուսը չի ներկայացել մրցաշարի ներկայացուցիչների հետ խորհրդակցության, որտեղ նրանք բացատրել են, թե ինչպես վարվել ռասիզմի դեպքում։
«Ահա, թե ինչ եմ ես ասում իմ թիմին. երբ շատ մարդիկ որոշակի կերպ են հասկանում հաղորդագրությունը, նրանք ճիշտ են: Ուստի ես պետք է ներողություն խնդրեմ:
Կարծում եմ, որ այն ուղերձն ու մտադրությունը, որ ունեի, չհասկացան մարդկանց մեծ մասը, հատկապես Բրազիլիայում: Ես չէի ուզում հարձակվել Վինիսիուսի վրա, բայց եթե շատերն այդպես են հասկացել, ես պետք է ներողություն խնդրեմ: Դա իմ մտադրությունը չէր, ես դա ասացի սխալ պահին…
Բայց ես մտադրություն չունեի հարձակվելու Վինիսիուսի վրա, ավելի շուտ ցանկանում էի պարզաբանել իրավիճակը, քանի որ Վինիսիուսը տեսագրել է Լա Լիգայի գործողությունները քննադատող տեսանյութ:
Եթե ես ինչ-որ մեկին վիրավորել եմ, նրանք մտածել են, որ ես ռասիստ եմ, ապա սա հեռու է իրականությունից։ Եվ ևս մեկ բան. մենք չենք ցանկանում ռասիզմ մի խաղացողի նկատմամբ, որը կդառնա համաշխարհային աստղ, և Վինիսիուսը այդպիսի խաղացող է»,- ասել է Տեբասը ESPN-ին տված հարցազրույցում:
Հանդիպման ժամանակ Վինիսիուսը կոնֆլիկտ է ունեցել «Վալենսիայի» երկրպագուների հետ։ Խաղացողը մի քանի անգամ ուշադրություն է հրավիրել տրիբունաներից իրեն ուղղված ռասիստական վիրավորանքների վրա։ Լրացուցիչ ժամանակում խաղադաշտում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի տեսագրությունը դիտելուց հետո մրցավարը որոշել է հեռացնել Մադրիդի «Ռեալի» հարձակվողին։ Սակայն հաջորդ օրը մրցավարը որակազրկվեց այս դրվագում իր սխալի համար։