Զախարովան իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան
Ռուսաստանի Դաշնությունում ԱԳՆ ներկայացուցիչն իմ զրուցակիցը լինել չի կարող, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավորի հարցին, թե ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
«ՌԴ նախագահն ու վարչապետն են իմ զրուցակիցները։ Նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել։ Ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես», - ասաց Նիկոլ Փաշինյանը։