Բողոքի ակցիա Էրդողանի դեմ՝ Ավստրալիայում
Ավստրալիայում մի խումբ մարդիկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիա են իրականացրել՝ ծածանելով քրդական դրոշներ: Դեպքը տեղի է ունեցել Վիեննայում ԵԱՀԿ-ի շենքի դիմաց: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Ծածանվել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «ԵԱՀԿ-ն ցանկանում է արդար ընտրություն, տապալել բռնապետին»:
Թուրքական իշխանական մամուլը պնդում է, որ ակցիան իրականացրել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համախոհները, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ:
Աղբյուրը նշում է, որ սա տեղի է ունենում այն պահին, երբ Թուրքիայում մայիսի 28-ին տեղի են ունենում համապետական ընտրությունների երկրորդ փուլը: