Մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը
Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
«Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
Գրքի տոնավաճառի ամբողջ տեսականու համար կգործի 20-50% պարտադիր զեղչ»,-գրել է Ավինյանը: