USAID-ում մտահոգիչ են անվանել ԼՂ-ում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ղեկավարի օգնական Էրին Մաքքին մտահոգիչ է անվանել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մաքքին այս մասին խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ։
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգություն պատճառել: Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները զրկվել են կամ սահմանափակումներով կարող են օգտվել կենսական ծառայություններից, բուժօգնությունից և հիմնական ապրանքներից», - ասել է ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավարի օգնականը: