Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է երեք թեկնածու
Ազգային ժողովի մայիսի 24-ի նիստին քննարկվում է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է երեք թեկնածու, այն է՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ Ելիզավետա Դանիելյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները: