Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի Բորուսիայի հետ․ աղբյուր
Fussballtransfers-ը` մեջբերելով Sky-ին, հայտնում է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ։
Բունդեսլիգան ներկայացնող ակումբի հետ, ըստ աղբյուրի, Ռանոսը կնքել է 4 տարվա պայմանագիր:
Նա նոր ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ ներկայիս ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվում է այս ամառ:
Հիշեցնենք՝ «Բորուսիա Մ.»-ն Գերմանիայի հնգակի չեմպիոն է:
Ռանոսը Ռեգիոնալլիգայի ընթացիկ մրաշրջանում 35 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ: