Բրայթոնի հարձակվողը կարող է տեղափոխվել Մանչեսթեր Սիթի
«Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sky Sports-ը:
Ըստ հրապարակման՝ 18-ամյա ֆուտբոլիստի անունը հաճախ է շոշափվում «քաղաքայինների» ղեկավարության շրջանում։
Ֆերգյուսոնի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում իռլանդացի հարձակվողը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: