Ռայո Վալյեկանոյի դեմ խաղում Ռեալը ակցիա կկազմակերպի՝ ի պաշտպանություն Վինիսիուսի
«Սանտյագո Բեռնաբեուում» Լա Լիգայի 36-րդ տուրի «Ռեալ»-«Ռայո Վալյեկանո» հանդիպման ժամանակ ակցիա կանցկացվի՝ ի պաշտպանություն մադրիդյան թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի, որը ռասիստական վիրավորանքների զոհ է դարձել։
ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է AS-ը՝ Մադրիդի «Ռեալը» մարզադաշտում կկախի ռասիզմը դատապարտող և 22-ամյա բրազիլացուն անսասան աջակցություն ցույց տալու պաստառ։
Բացի այդ, խաղի 20-րդ րոպեին (սա Վինիսիուսի մարզաշապիկի համարն է) ամբողջ մարզադաշտը կսկսի վանկարկել ֆուտբոլիստի անունը և ռասսայական խտրականության դեմ կարգախոսներ։
Ինքը՝ Վինիսիուսը, չի մասնակցի վաղվա հանդիպմանը և խաղին կհետևի տրիբունայից։