ԱՄՆ հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել է Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից մայիսի 23-ին, ժամը 02.30-ին, հետո գծային բաժին է բերվել և ձերբակալվել ԱՄՆ քաղաքացի, 1963 թ. ծնված Արմեն Ե.-ն, որը 2013 թ. հունիսի 11-ից Կենտրոնական բաժնի կողմից միջպետական մակարդակով հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի և 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: