Ինձ էլ են «կապիկ» անվանել, բայց ես ձևացրել եմ, թե դա չեմ նկատում․ Ռիվալդո
Ռիվալդոն կարծում է, որ Վինիսիուսը չպետք է հեռանա «Ռեալից» ռասիստական վիրավորանքների պատճառով։
Մադրիդի «Ռեալի» վինգերը «Մեստալյա» մարզադաշտում երկրպագուների կողմից ռասիստական վիրավորանքների է ենթարկվել Լա լիգայի 35-րդ տուրի հանդիպման ժամանակ։ Խաղից հետո տեղեկություններ հայտնվեցին, որ Վինիսիուսի շրջապատը նրան խորհուրդ է տվել հեռանալ Մադրիդի «Ռեալից», փոխանցում է ArmSport.am-ը։
«Ինձ ևս «կապիկ» էին ասում։ Ես լսեցի դա՝ եզրային դրոշակին մոտենալիս, երբեմն՝ ավտոբուսից իջնելիս: Յուրաքանչյուր ոք տարբեր կերպ է արձագանքում: Չէի նայում, ձևացնում է, թե չեմ նկատում։ Գուցե, դա բոլորին ստիպում էր մտածել, որ այն ինձ չի անհանգստացնում: Այն ինձ հետ տեղի չէր ունենում այն մակարդակով, ինչ հիմա՝ Վինիսիուսի հետ:
Նա չպետք է հեռանա «Ռեալից»։ Նա պետք է շարունակի խաղալ նույն բարձր մակարդակով։ Թերևս առանց երկրպագուների փակ մարզադաշտերում խաղերի անցկացումը կօգնի նվազեցնել տեղի ունեցողի մասշտաբները։ Աշխարհում շատ վատ մարդիկ կան»,- «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացողի խոսքերն է փոխանցում UOL-ը: