Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեայում Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում ԼՂ բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեայի ժամանակ խոսել է ներքին և գլոբալ մակարդակներում մարտահրավերների մասին:
Նախարարն անդրադարձել է մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար:
Ավանեսյանը կարևորել է իրավիճակի վերաբերյալ ժամանակին և համարժեք միջազգային արձագանքը: