Վինիսիուսը կարող է որակազրկվել մինչև մրցաշրջանի ավարտը՝ Վալենսիայի խաղացողի դեմքին հարվածելու համար
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է որակազրկվել մինչև մրցաշրջանի ավարտը։
Ըստ AS-ի, մրցավար Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեան խաղի արձանագրության մեջ Վինիսիուսի հետ կապված դրվագը նկարագրել է որպես երկու թիմերի խաղացողների միջև զանգվածային ծեծկռտուքի ժամանակ մրցակցի խաղացողի դեմքին հարված՝ առանց խաղացողի համար հետևանքի, երբ գնդակը խաղի մեջ չէր:
Կարգապահական օրենսգրքի 130.2-րդ հոդվածի համաձայն՝ դա ենթադրում է որակազրկում 1-ից 3 խաղով, ինչը նշանակում է, որ Վինիսիուսը կարող է այս մրցաշրջանում այլևս չխաղալ Լա Լիգայում։
Եթե Վինիսիուսի գործողությունները դիտարկվեին որպես ագրեսիա, ապա 103-րդ հոդվածի համաձայն որակազրկումը կլիներ 4-ից 12 խաղով։ Բացի այդ, «Ռեալի» կիսապաշտպանի ժեստը «Վալենսիայի» երկրպագուներին՝ Սեգունդա հնարավոր նահանջի վերաբերյալ, չի ներառվել արձանագրության մեջ, ինչը նույնպես կօգնի մեղմել պատիժը:
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հեռացվել է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (0:1)՝ կարիերայում առաջին անգամ ուղիղ կարմիր քարտ ստանալով:
Աղբյուր ArmSport.am