«Ժողվարչապետի» հույսն ու հենարանը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ կառավարությունում Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բաներ էր խոսում լրագրողների առջև: Այդ նույն ժամանակ կառավարության շենքի առջև զոհվածների բազմաթիվ ծնողներ ու հարազատներ շարունակում էին իրենց բողոքի ակցիան: Իսկ «ժողվարչապետի» խաղաղ կյանքն ապահովում էին ահռելի քանակով ոստիկանները:
Առանձին քաղաքացիներ նույնիսկ հաշվել էին, թե քանի փոխադրամիջոցով են նրանք բերվել Հանրապետության հրապարակ: Օրինակ՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նշել էր, թե «37 ավտոբուս ոստիկան կա հրապարակում, 60 սեդան, 15 գազել»: Իրոք, տպավորիչ թվեր են, սակայն մեր հաշվարկները փոքր-ինչ ավելի մեծ թվերի մասին են խոսում, քանզի որոշ փոխադրամիջոցներ էլ հրապարակին մերձ հատվածներում էին կանգնած:
Ինչ խոսք, իսկական «ժողովրդավարության բաստիոն» է, որտեղ «ժողվարչապետի» հույսն ու հենարանը մնացել են բացառապես պարգևավճար ստացողները, այսինքն՝ քպականները, այն էլ՝ ոչ բոլորը, անհայրենիքները, հայհոյախոսներն ու... իրավապահները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: to