Փառք Աստծո՝ Մեսսիի դեմ չեմ խաղացել․ Մալդինի
Պաոլո Մալդինին Դիեգո Մարադոնային և Ռոնալդոյին անվանել է խաղադաշտի ամենածանր մրցակիցները։
– Ի՞նչ հիշողություններ ունեք Դիեգո Մարադոնայի հետ կապված:
– Նա ու Ռոնալդոն ամենաուժեղն են։ Փառք Աստծո, որ Մեսսիի դեմ չեմ խաղացել։
Կրիշտիանու Ռոնալդուն հիանալի ռմբարկու է, բայց նրա խաղում ավելի քիչ կախարդանք կա, քան այդ երկուսի խաղում։
Ես արագ էի և ֆիզիկապես ուժեղ, բայց նրանք ավելի արագ էին: Բացի այդ, Դիեգոն լավ տղա էր։ Երբ նա ընդգրկվեց Փառքի սրահում, ես ամաչեցի, որ այդքան հաճախ եմ հարվածել նրան և ներողություն խնդրեցի նրանից»,- ասել է «Միլանի» նախկին պաշտպանը Muschio Selvaggio փոդքաստում:
Աղբյուր ArmSport.am